Վանաձորի փողոցները

 

 

 

ՓՈՂՈՑՆԵՐ

Ա

 

ԱԲԵՂՅԱՆ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Սկսվում է Նաիրի փողոցից եւ շարունակվում մինչեւ Խնձորուտ թաղամասի սահմանը:

 

ԱԲՈՎՅԱՆ - Վանաձոր թաղամասի հիմնական մայրուղին է: Սկսվում է քաղաքային այգուց եւ վերջանում «Հայկական Արտեկ» պիոներական ճամբարի մոտ:

 

ԱԹԱՐԲԵԿՅԱՆ/այժմ Պ.Սեւակ/ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկսվում է Ստեփանյան փողոցից եւ ավարտվում Գուգարք /Մեղրուտ/ գյուղի մոտ:

 

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ/այժմ Սարոյան/ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկսվում է Ստեփանյան փողոցից եւ ավարտվում Գուգարք /Մեղրուտ/ գյուղի մոտ:

 

ԱՂԱՅԱՆ - Դիմաց թաղամասի գլխավոր մայրուղին է: Սկիզբ է առնում  Թումանյան հրապարակից եւ շարունակվում է մինչեւ Գուգարք /Մեղրուտ/ գյուղը:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ: N:2, N:5 ..., երթուղային տաքսիներ

 

ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ  - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում Մաշտոցի փողոցի նրբանցքից եւ շարունակվում է մինչեւ Ստեփանյան փողոցը:

 

ԱՄԻՐՅԱՆ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Սկսվում է Դեմիրճյան փողոցից եւ շարունակվում մինչեւ Խնձորուտ թաղամասը:

 

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Սկիզբ է առնում Երեւանյան խճուղուց եւ շարունակվում մինչեւ Հակոբյան փողոցը:

 

ԱՎԵՏԻՍՅԱՆ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում Ստեփանյան փողոցից եւ շարունակվում  մինչեւ Գուգարք /Մեղրուտ/ գյուղի սահմանը:

 

Բ

 

ԲԱԹՈՒՄԻ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, ձգվում է հարավից հյուսիս: Սկիզբ է առնում Գր.Լուսավորիչ /Մարքսի/ փողոցից եւ շարունակվում մինչեւ .../Կալինինի/ փողոցը:

 

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Զուգահեռ է Աբեղյանի, Գայի, Խուդյակովի փողոցներին: Սկիզբ է առնում Հայրենական պատերազմում զոհված վանաձորցիների /կիրովականցիների/ հուշարձանի մոտից եւ շարունակվում մինչեւ Խնձորուտ թաղամասի սահմանը:

 

Գ

 

ԳԱՅԻ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Զուգահեռ է Աբեղյան եւ Խուդյակովի փողոցներին: Սկիզբ է առնում Նաիրի փողոցից եւ շարունակվում մինչեւ Խնձորուտ թաղամասի սահմանը:

 

ԳՈՐԿՈՒ - Գտնվում է քաղաքի հարավ-արեւելյան մասում: Սկիզբ է առնում Էնգելսի փողոցից եւ ավարտվում Թումանյան փողոցի հատման վայրում:

 

ԳՐ.ԼՈԻՍԱՎՈՐԻՉ /ՄԱՐՔՍ/ - Քաղաքի կենտրոնական մայրուղիներից է: Սկիզբ է առնում Առափնյա թաղամասից եւ շարունակվում մինչեւ Թումանյան փողոցը:

 

Դ

 

ԴԵՄԻՐՃՅԱՆ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Սկիզբ է առնում Երեւանյան խճուղուց եւ շարունակվում մինչեւ անտառի ստորոտը:

 

ԴՊՐՈՑԻ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Սկիզբ է առնում Վարդանանց /Շահումյան/ փողոցից եւ շարունակվում մինչեւ Սովետական բանակի փողոցը:

 

Ե

 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ - Սանատորիական թաղամասի կենտրոնական մայրուղին է, քաղաքը հանրապետության այլ շրջանների հետ կապող ավտոխճուղին: Սկիզբ է առնում ... /Շահումյան/ հրապարակից եւ շարունակվում մինչեւ Շահումյան սովխոզի սահմանը:

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Զուգահեռ է Ֆրիկի փողոցին: Սկիզբ է առնում Ֆրունզեի փողոցի շարունակությունից եւ ավարտվում է թիվ 3 գիշերօթիկ դպրոցի մոտ:

 

Զ

 

ԶԱՔԱՐՅԱՆ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, Սկիզբ է առնում .../Շահումյան/ հրապարակից եւ շարունակվում մինչեւ Աբովյան փողոցը:

 

Է

 

ԷՆԳԵԼՍԻ /այժմ Նժդեհի/ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Սկիզբ է առնում Կայարանի փողոցից եւ շարունակվում է մինչեւ Սովետական բանակի փողոցը:

 

Թ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ - Կառուցվել է Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Սկիզբ է առնում .../Շահումյան/ հրապարակից եւ ավարտվում հին եկեղեցու մոտ:

 

Ի

 

ԻՍԱՀԱԿՅԱՆ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում Աղայան փողոցից եւ շարունակվում մինչեւ Շրջադարձ փողոցը:

 

Լ

 

ԼԱԶՅԱՆ - Գտնվում է քաղաքի հարավ-արեւմտյան մասում: Սկիզբ է առնում Ֆրունզեի փողոցից եւ շարունակվում մինչեւ ... /26 կոմիսարների/ փողոցը:

 

ԼԱՆՋԱՅԻՆ - Գտնվում է քիմիագործների թաղամասում, անտառի ստորոտում: Սկիզբ է առնում քիմկոմբինատի հիվանդանոցից եւ շարունակվում մինչեւ Բաթումի փողոցի վերջավորությունը

 

 

Խ

 

ԽՈՒԴՅԱԿՈՎԻ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Զուգահեռ է Աբեղյանի, Գայի փողոցներին: Սկիզբ է առնում Նաիրի փողոցից եւ շարունակվում մինչեւ Խնձորուտ թաղամասի սահմանը:

 

Ծ

 

ԾԱՏՈՒՐՅԱՆ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում ... /Ձերժինսկու/ փողոցից եւ ավարտվում Աղայան փողոցի թիվ 85 շենքի մոտ:

 

Կ

 

ԿԱԼԻՆԻՆԻ /այժմ Ֆիդայիններ/ - Գտնվում է քաղաքի հյուսիսային մասում, անտառի եզրին: Սկսվում է քիմկոմբինատի հիվանդանոցի մոտից եւ շարունակվում մինչեւ բուսաբանական այգին:

 

ԿԱՄՈՅԻ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Զուգահեռ է Երեւանյան խճուղուն: Սկսվում է այս թաղամասի 4-րդ եւ ավարտվում 8-րդ փողոցի հատման կետում:

 

ԿԱՅԱՐԱՆԻ /այժմ Մոսկովյան/ - Գտնվում է քաղաքի հարավային մասում: Սկիզբ է առնում 18-րդ դպրոցից եւ շարունակվում մինչեւ Թումանյան փողոցը:

 

ԿԻՐՈՎԻ ՊՈՂՈՏԱ /այժմ Խորենացի/ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Սկիզբ է առնում Հայքի /Կիրովի/ հրապարակից եւ ավարտվում Կայարանի փողոցի մոտ:

 

Հ

 

ՀԱԿՈԲՅԱՆ - Գտնվում է Սանատորիական թաղամասում, անտառի ստորոտում: Զուգահեռ է Կամոյի փողոցին եւ Երեւանյան խճուղուն: Սկսվում է թաղամասի 4-րդ փողոցից եւ ավարտվում 8-րդ փողոցի հետ հատման կետում:

 

Ձ

 

ՁԵՐԺԻՆՍԿՈՒ /այժմ Իսակովի/ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկսվում է Նիզամու փողոցից եւ վերջանում Աղյուսագործների փողոցի հետ հատման կետում:

 

Ղ

 

ՂՈՒԿԱՍՅԱՆ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, Նալբանդյան եւ Տերյան փողոցների միջեւ ընկած տարածությունում:

 

Ճ

 

 

ՃԱՎՃԱՎԱՁԵԻ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում Աղայան փողոցից եւ շարունակվում մինչեւ Մաշտոցի փողոցը:

 

 

Մ

 

ՄԱՇՏՈՑ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկսվում է 8-րդ դպրոցի մոտից եւ շարունակվում մինչեւ նախկին լուսատեխնիկական գործարանի մասնաշենքերը:

 

ՄԱՇՏՈՑԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔՆԵՐԸ - Սկսվում են Մաշտոցի փողոցից եւ զուգահեռաբար շարունակվում մինչեը Կնունյանց փողոցը:

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ - Գտնվում է քաղաքի հյուսիս-արեւմտյան մասում: Սկիզբ է առնում .../Կալինինի/ փողոցից եւ շարունակվում մինչեւ նախկին «Կիրշին» տրեստի պահեստները:

 

ՄԱՐՏԻ 8-Ի - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում Կնունյանց փողոցից եւ շարունակվում մինչեւ Աղյուսագործների փողոցի հետ հատման վայրը:

 

ՄԵԼԻՔՅԱՆ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Սկիզբ է առնում թաղամասի 4-րդ փողոցից եւ շարունակվում մինչեւ Այվազովսկու փողոցը:

 

ՄԽԻԹԱՐՅԱՆ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, .../26 Կոմիսարների/ եւ .../Չելյուսկինցիների/ փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

ՄԻՉՈՒՐԻՆԻ - Գտնվում է քաղաի հյուսիս-արեւմտյան մասում: Տպագրիչների փողոցից ձգվում է մինչեւ Ֆիդայիններ/Կալինինի/ փողոցը:

 

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ - Քաղաքի կենտրոնական մասով ձգվում է հարավից հյուսիս: Սկիզբ է առնում Մխիթարյան փողոցից եւ շարունակվում մինչեւ .../Կալինինի/ փողոցը:

 

ՄՌԱՎՅԱՆ /այժմ Լեո/ - Գտնվում է Դիմաց թաղամասում, Նիզամու եւ Պարոնյան փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

ՄՈՒՍԱԵԼՅԱՆ - Գտնվում է Դիմաց թաղամասում: 8-րդ դպրոցի մոտից ձգվում է մինչեւ Կնունյանց փողոցը:

 

ՄՈՒՐԱՑԱՆԻ - Գտնվում է Սանատորիական թաղամասում, Երեւանյան խճուղու եւ Կամոյի փողոցի միջեւ ընկած փոքր հատվածում:

 

Ն

 

ՆԱԻՐԻ - Գտնվում է Սանատորիական թաղամասում: Սկիզբ է առնում Երեւանյան խճուղուց եւ շարունակվում մինչեւ Հայրենական մեծ պատերազմում զոհված վանաձորցիների /կիրովականցիների/ հուշարձանը:

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ - Գտնվում է քիմիագործների թաղամասում: Գր.Լուսավորիչ /Մարքս/ եւ .../Կալինինի/ փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

ՆԱՐ-ԴՈՍԻ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում Տանձուտ գետի աջ ափից եւ շարունակվում մինչեւ .../Ձերժինսկու/ փողոցը:

 

ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔՆԵՐ - Սկիզբ են առնում նույն փողոցից եւ զուգահեռաբար շարունակվում մինչեւ Նիզամու փողոցը:

 

ՆԵՐՍԻՍՅԱՆ - Վերջերս կառուցված այս փողոցը անցնում է Տանձուտ գետի կամրջի վրայով, իրար միացնում Դիմաց եւ Սանատորիական թաղամասերը:

 

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔՆԵՐ - Սկսվում են նույն փողոցից եւ զուգահեռաբար շարունակվու մինչեւ Իսահակյան փողոցը:

 

ՆԻԶԱՄՈՒ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Տանձուտ գետի աջ աձից ձգվում է մինչեւ .../Ձերժինսկու/ փողոցը:

 

Շ

 

ՇԻՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ - Արեւմտյան կողմից քաղաքը հանրապետության այլ շրջանների հետ կապող մայրուղին է: Սկիզբ է առնում .../Սվերդլովի/ փողոցի թիվ 1 շենքից եւ շարունակվում մինչեւ նախկին օդանավակայան/քաղաքի վերջը/:

 

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Կայարանի փողոցի եւ Տիգրան Մեծ /Լենինի/ պողոտայի միջեւ ընկած հատվածում:

 

ՇՐՋԱԴԱՐՁ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Պտույտ կատարելով նախկին լուսատեխնիկական գործարանի մոտ, իրար է միացնում Աղայան եւ Իսահակյան փողոցները:

 

Չ

 

 

.../ՉԱՊԱՅԵՎԻ/ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Կնունյանց եւ Սունդուկյան փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

ՉԱՐԵՆՑԻ - Գտնվում է Առափնյա թաղամասում: Սկիզբ է առնում «Սլացք» /նախկին ավտովերանորոգման/ գործարանի մոտ եւ շարունակվում մինչեւ .../Սվերդլովի/ փողոցի 1-ին նրբանցքը:

 

.../ՉԵԼՅՈՒՍԿԻՆՑԻՆԵՐԻ - Քաղաքի կենտրոնում է: Սկիզբ է առնում Մխիթարյան փողոցից եւ ավարտվում Տիգրան Մեծ /Լենինի/ պողոտայի թիվ 77 շենքի մոտ:

 

.../ՉԵՌՆԻՇԵՎՍԿՈՒ/ - Գտնվում է Դիմաց թաղամասում, Նիզամու եւ Կոմիտասի փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

Պ

 

ՊԱՐՈՆՅԱՆ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Ճավճավաձեի եւ Կուրղինյան փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

ՊՌՈՇՅԱՆ - Գտնվում է քիմիագործների թաղամասում: Սկիզբ է առնում Տիգրանյան փողոցից եւ շարունակվում մինչեւ նախկին «Կիրշին» տրեստի պահեստները:

 

Ջ

 

ՋԻՆԱՆՅԱՆ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, Կայարանի եւ Գր.Լուսավորիչ /Մարքս/ փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

Ս

 

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ - Գտնվում է Սանատորիական թաղամասում, 4-րդ եւ 8-րդ փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ - Գտնվում է Խնձորուտ թաղամասում: Սկիզբ է առնում Երեւանյան խճուղուց եւ շարունակվում մինչեւ անտառի ստորոտը:

 

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ - Գտնվում է քաղաքի հյուսիս-արեւելյան մասում, զուգահեռ է հիմնական մայրուղիներին՝ Տիգրան Մեծ /Լենինի/ պողոտային, Վարդանանց/ Շահումյան/ փողոցին եւ այլն: Երկու կողմից սահմանափակվում է .../Էնգելս/ եւ Զաքարյան փողոցներով:

 

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ - Զուգահեռ է Սովետական բանակի փողոցին: Սկիզբ է առնում .../Ֆրունզե/ փողոցից եւ ավարտվում Մյասնիկյան փողոցի հատման վայրում:

 

.../ՍՎԵՐԴԼՈՎԻ/ - Գտնվում է Առափնյա թաղամասում: Սկիզբ է առնում ջերմաէլեկտրակենտրոնից եւ գետի երկարությամբ շարունակվում մինչեւ հին եկեղեցին:

 

ՍՏԵՓԱՆՅԱՆ - Սկիզբ է առնում Դիմաց թաղամասի սարալանջից եւ շարունակվում մինչեւ Մաշտոցի փողոցը:

 

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔՆԵՐ - Սկիզբ է առնում նույն փողոցից: Առաջինը ավարտվում է Աղայան փողոցի 70-ա շենքի, երկրորդը՝ նախկին լուսատեխնիկական գործարանի մոտ:

 

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ - Գտնվում է Դիմաց թաղամասում: Սկիզբ է առնում 8-րդ դպրոցի մոտից եւ շարունակվում մինչեւ Ներսիսյան փողոցի թիվ 4 շենքը:

 

Վ

 

ՎԱՐԴԱՆԱՆՑ /ՇԱՀՈՒՄՅԱՆ/ - Քաղաքի գլխավոր մայրուղիներից է: Տիգրան Մեծ /Լենինի/ պողոտային զուգահեռ ձգվում է արեւելքից արեւմուտք: Սկիզբ է առնում Վարդանանց /Շահումյան/ հրապարակից եւ շարունակվում մինչեւ .../Ֆրունզեի/ փողոցը:

 

ՎԱՆԱՁՈՐԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ - Գտնվում են Աբովյան եւ .../Կալինինի/ փողոցների միջեւ:

 

ՎԱՆԱՁՈՐԻ 4-ՐԴ, ԵՎ 5-ՐԴ - Իրար զուգահեռ են: Գտնվում են Աբովյան եւ Մյասնիկյան փողոցների միջեւ:

 

Տ

 

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ /ԼԵՆԻՆԻ/ ՊՈՂՈՏԱ - Վանաձորի կենտրոնական մայրուղին է: Սկիզբ է առնում Ֆրունզեի փողոցից եւ ավարտվում Թումանյան հրապարակում:

 

ՏԵՐՅԱՆ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Գր.Լուսավորիչ /Մարքս/ եւ Սպանդարյան փողոցների միջեւ, ձգվում է հյուսիսից-հարավ:

 

ՏԻԳՐԱՆՅԱՆ - Գտնվում է քիմիագործների թաղամասում: Մարգարյան եւ .../Ֆրունզե/ փողոցների միջեւ:

 

ՏՊԱԳՐԻՉՆԵՐԻ - Գտնվում է քաղաքի հյուսիսային մասում, .../Էնգելս/ եւ Մյասնիկյան փողոցների միջեւ:

 

Ր

 

ՐԱՖՖՈՒ - Գտնվում է Դիմաց թաղամասի հյուսիսային մասում: Կուրղինյան փողոցից մինչեւ նախկին կղմինդրի գործարանի միջեւ ընկած հատվածում:

 

Ք

 

ՔԻՄԻԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՂՈՑ - Գտնվում է քիմագործների հիվանդանոցի եւ անտառի ստորոտի միջեւ ընկած հատվածում:

 

ՔԻՄԻԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՂՈՑ - Սկսվում է .../Կալինին/ փողոցից եւ շարունակվում մինչեւ կոմբինատի սահմանը:

 

.../26 ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ/ - Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, Կայարանի եւ Վարդանանց /Շահումյան/ փողոցների միջեւ:

 

Ֆ

 

ՖՐԻԿԻ - Կազմում է .../Ֆրունզե/ փողոցի շարունակությունը եւ ավարտվում թիվ 3 գիշերօթիկ դպրոցի շենքի մոտ:

 

ՖՐՈՒՆԶԵԻ - Գտնվում է քիմիագործների թաղամասում: Գր.Լուսավորիչ /Մարքս/ եւ .../Կալինին/ փողոցների միջեւ:

 

ԽՆՁՈՐՈՒՏ ԹԱՂԱՄԱՍ

 

1-ԻՆ ՓՈՂՈՑ - Տանձուտ գետի աջ ափից ձգվում է մինչեւ Երեւանյան խճուղի

 

2-ՐԴ ՓՈՂՈՑ - Գտնվում է 1-ին փողոցի եւ անտառի ստորոտի միջեւ գտնվող հատվածում:

 

3-ՐԴ ՓՈՂՈՑ - Գտնվում է Տանձուտ գետի եւ Երեւանյան խճուղու միջեւ:

 

4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐ - Գտնվում են Երեւանյան խճուղու եւ անտառի ստորոտի միջեւ:

 

ԺԴԱՆՈՎ ԹԱՂԱՄԱՍ

 

1-ԻՆ ՓՈՂՈՑ - Շիրակի խճուղուց ձգվում է մինչեւ քաղաքի հարավային սարալանջը:

 

2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐ - Գտնվում են 1-ին եւ 4-րդ փողոցների միջեւ ընկած հատվածում: Իրար զուգահեռ են:

 

4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ, 8-ՐԴ, 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐ - Սկիզբ են առնում Շիրակի խճուղուց, ապա հարավային կամ հյուսիսային ուղղություններով շարունակվում մինչեւ գետը կամ սարալանջը:

 

12-ՐԴ, 13-ՐԴ, 14-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐ - Գտնվում են 10-րդ եւ 18-րդ փողոցների միջեւ:

 

15-ՐԴ ՓՈՂՈՑ - Գտնվում է 10-րդ եւ 21-րդ փողոցների միջեւ:

 

16-ՐԴ ՓՈՂՈՑ - Գտնվում է 18-րդ եւ 21-րդ փողոցների միջեւ:

 

17-ՐԴ, 18-ՐԴ, 19-ՐԴ, 20-ՐԴ ԵՎ 21-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐ - Սկիզբ են առնում Շիրակի խճուղուց եւ շարունակվում մինչեւ քարհանքերը: